Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 22:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի դիմաց Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Միսակ Մելքումյանը իր կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 12 MM 345 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 53-ամյա Արմենակ Հակոբյանի վարած Hyundai մակնիշի 43 98Տ համարանիշի ավտոբուսին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Արման Միլիտոնյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Մանրամասն՝ այստեղ: