Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Արթուր Ներսիսյանի վարած Mercedes մակնիշի 35 NF 949 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչներ ՝ 33-ամյա Լևոն Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի 35 PV 736 համարանիշի, 44-ամյա Սերոբ Մարգարյանի վարած Toyota Corolla մակնիշի 472 OC 61 համարանիշի և Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Յուրիկ Ռուստամյանի վարած Opel Vectra մակնիշի 35 NT 425 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ն ու Toyota-ն դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում, Opel-ն էլ կողաշրջվել է։
Վթարի հետևանքով վարորդներից Ս. Մարգարյանը և Յու. Ռուստամյանի ուղևոր՝ համագյուղացի, 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Ժամեր անց Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Յուլիա Խամզինան, ով հայտնել է, որ ինքը մարմնական վնասվածք է ստացել նշված ավտովթարում և ինքը եղել է Toyota Corolla-ի ուղևոր։
Այլ մանրամասներ՝ shamshyan.com-ում: