Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանների վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավթարի է ենթարկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մարտական հաշվարկով, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։