Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:43-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր միքանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և օպերտաիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց, որից հետո տեղափոխել է Արարատի բժշկական կենտորն: Վիրավորները՝ 2 տղա են 2 աղջիկ ովքեր 18-20 տարեկան են և երկուսը գտնվաում են ծայրահեղ ծանր վիճակում ու տեղափոխվել են <<Էրեբունի>> բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: