Երեկ՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22:30-ի սահմաններում Երևան - Երասխ ավտոմայրուղու 19-րդ կմ հատվածում ВАЗ 2106 մակնիշի՝ 34 TO 238 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է մայթեզրին կայանված ЗИЛ մակնիշի 130 ՏՍ 17 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2106-ի վարորդը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, իսկ ուղևորը տեղում մահացել է: Մանրամասները կարդացեք այստեղ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի