Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:40-ի սահմաններում Շահումյան գյուղում Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 38-ամյա Վահագն Միքայելյանը իր վարած LADA 110 (ВАЗ-2110) մակնիշի 35 AO 636 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թունաքիմիկատների խանութի երկաթե կառուցատարրերին և տապալել էլեկտրասյուներ:

Վթարի հետևանքով վարորդ՝ Վ. Միքայելյանը և մեկ ուղևոր տեղափոխվել են նախ Արտաշատի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

shamshyan.com