Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի 16-րդ կմ-ում բախվել են Ախթալա քաղաքի բնակիչ, 19-ամյա Վռամ Դալաքյանի վարած Mercedes C 200 մակնիշի 22 ՕԼ 591 համարանիշի և Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչ, 45-ամյա Սմբատ Ավետյանի վարած Opel Astra մակնիշի 57 72 JԼ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ 22-ամյա Գևորգ Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում, և այն ամբողջովին այրվել է:
Մանրամասները` այստեղ: