Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ս. Տարոնցու փողոցի բնակիչ, 30-ամյա Արմեն Քոչարյանի վարած ВАЗ 217030 մակնիշի Y 383 KT 96 համարանիշի և Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Վարդանյանի վարած Nissan մակնիշի 35 MT 925 համարանիշի ավտոմեքենաները;

Վթարի հետևանքով վարորդներից Կ. Վարդանյանը, Ա. Քոչարյանը, վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Նազիկ Բարսեղյանն ու 26-ամյա Աննա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով ВАЗ 217030-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Մանրամասները՝  Shamshyan.com-ում: