Shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 21։00-ի սահմաններում Չարենցի 167 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շարա Տալյան 31/1 տան բնակիչ, 29-ամյա Վահագ Գևորգյանի վարած Mazda մակնիշի 35 QՏ 974 համարանիշի, Երևան քաղաքի Ավանեսովի փակուղի 8 շենքի բնակիչ, 22-ամյա Հայկ Ռուշյանյանի վարած Volkswagen 10 XX 021 համարանիշի և Երևան քաղաքի Գայի 7 շենքի բնակիչ, 57-ամյա Գասպար Բախշյանի վարած Hyundai մակնիշի 34 NԼ 036 համարանիշի ավտոեմեքենաները։

 

Վթարի հետևանքով վարորդներ Վ. Գևորգյանը և Հ. Ռուշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։