Երևանում այսօր՝ սեպտեմբերի 24-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել այսօր: Ժամը 10:10-ի սահմանում Դավիթ-Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 34 PF 003 համարանիշի, Mercedes Vito մակնիշի 35 GP 406 համարանիշի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ԳԱԶել մակնիշի 012 LU 63 համարանիշի, Opel Vectra մակնիշի 23 LU 868 համարանիշի և Toyota Camry մակնիշի 01 AM 333 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։