Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի 53 շենքի դիմաց բախվել են BMW X5 մակնիշի 55 ՍՍ 009 համարանիշի և Օpel մակնիշի 34 TM 540 համարանիշի ավտոմեքենաները:

 

Բախումից հետո Օpel-ը բախվել է Toyota Land Cruiser 001 CC 02 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry մակնիշի 77 MR 770 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի