Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Միրո Ֆալլահի վարած Toyota Land Cruiser մակնիշի 88 RP 080 համարանիշի, 21-ամյա Վաչե Գոգինյանի վարած BMW մակնիշի 50 ԼԼ 100 համարանիշի և Թալին քաղաքի բնակիչ, 41-ամյա Արմեն Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային ու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Hyundai-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում մի քանի երիտասարդներ փորձում էին ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել և BMW-ի վարորդ էին ներկայացում մի երիտասարդի, սակայն ոստիկանները չկարողացան ինչպես ժողովուրդն է ասում՝ «կուտն ուտել» , որից հետո BMW-ի իրական վարորդը ներկայացավ, իսկ բախման հետևանքով էլ Hyundai Elantra-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության շենքի մուտքի դիմաց: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Ֆալլահը աշխատում է «Երևան Էքսպո»-ում՝ որպես համակարգչային մասնագետ, Վ. Գոգինյանը՝ «Ռեան Շին» ՍՊԸ-ում՝ որպես զարգացումների գծով տնօրեն, իսկ Ա. Գևորգյանը՝ «Յանդեքս տաքսի» ծառայութունում:
Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն ու Hyundai Elantra-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին. կան վիրավորներ
12:34 - 25.Հոկտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
19/01/18 23:43
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն (լուսանկարներ)
01/03/23 12:38
Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում բախվել են Hyundai Elantra-ն և Opel Astra-ն․ կան վիրավորներ
01/09/22 11:38
Դավիթաշենի կամրջի վրա բախվել է 4 ավտոմեքենա․ «Յաշիկը» կողաշրջվել է, Toyota-ն՝ գլխիվայր շրջվել
06/08/22 11:08
Կրակոցներ Երևանում. Առինջի կամարի մոտ Toyota Land Cruiser-ից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ
07/07/22 10:30
Կապանում Toyota Land Cruiser Prado-n դուրս է եկել ճանապարհից, բախվել մայթեզրին և մոտ 6 մետր գլորվել
19/02/22 10:07
Բախվել են Լյովա Մնացականյանի Toyota Land Cruiser-ը, Kia Sorento-ն և 2 Mercedes-ներ․ կա վիրավոր
29/04/19 14:52
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser Prado-ն բախվել է քարերին. կա 1 զոհ, 2 վիրավոր
13/03/18 11:01
Խոշոր ավտովթար Երևանում. Սարալանջի փողոցում 22-ամյա վարորդը Toyota-ով բախվել է պատին. կան վիրավորներ
05/03/18 10:50
ՊՆ 32-ամյա աշխատակիցը խմած վիճակում Volkswagen-ով բախվել է Գագիկ Ծառուկյանի հոր Toyota Land Cruiser-ին. կա վիրավոր
11/12/17 11:00
Խոշոր ավտովթար Երևանում. «Բարեկամության» կամրջի վրա բախվել են Toyota-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան