ՀՀ ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքիավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 07:10-ի սահմաններում, Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Յուրի Ճորոխյանի վարած Mercedes մակնիշի 10 OM 505 համարանիշի և 22-ամյա Գևորգ Բարսեղյանի վարած Toyota մակնիշի 51 LA 500 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Բարսեղյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Յուրի Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: