Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարեւանությամբ, այսօր՝ ապրիլի 30-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, բախվել են Infiniti, Mercedes եւ 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Կիսվել