Հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Toyօta RAV 4, Toyota Camry և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։