Երեկ՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Գրիգոր Ասլանյանի Opel Astra մակնիշի և 33-ամյա Վոլոդյա Ավետիսյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ 33-ամյա Սարգիս Ավետիսյանն ու 33-ամյա Կոժեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային Ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։