Երևանի Սարկավագի փողոցում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 10։50-ին բախվել են Hyundai և Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Hyundai ավտոբուսը սպասարկում է թիվ 47 երթուղին։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։