Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի․-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Էդգար Փ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 27 ամյա Ս․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։