Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 DF 073 համարանիշի և Volkswagen մակնիշի 16 UU 905 համարանիշի ավտոմեքենաները:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի երկու ուղևոր՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: