Փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Իսակովի պողոտա թիվ 24 հասցեում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Դավիթ Դավթյանի վարած Volkswagen մակնիշի և 35-ամյա Մովսես Սարգսյանի վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքեենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Մ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։