Օգոստոսի 2-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են ԶԻԼ մակնիշի 06 SL 340 համարանիշի, Nissan մակնիշի 120 ՈU 02 համարանիշի, BMW մակնիշի 34 MS 480 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 AQ 848 hամարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի միջից հիվանդանոց տեղափոխված տղամարդը ոստիկանության Նոր-Նորքի բաժնի փոխոստիկանապետն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի