Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գուղի վերջնամասում ավտոմեքենայի ինքնավթար է տեղի ունեցել և առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Մինչ տեղում ծառայություն էին կատարում պարեկները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվում «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ նշված վթարի հետևանքով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ըստ նախնական տեղեկությունների Hyundai Elantra-ն, դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի մեջ պայթյուն է առաջացել՝ բռնկումով, ինչի պատճառով էլ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է բետոնե եզրաքարին։ Իսկ վարորդն ու 2 ուղևորներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ու վիրավորների ինքնությունը։