Երեկ՝ փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Honda Sonata մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև առաջ ընթացել, դուրս եկել աջակողմյան գոտի, բախվել բետոնե եզրաքարին, այնուհետև գովազդային վահանակին, տապալել այն և գլխիվայր շրջվելով, առաջ ընթանալով՝ հայտնվել CPS բենզալցակայանի առջև։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի՝ 23-ամյա Արտաշես Պողոսյանը, 27-ամյա Դավիթ Մաթևոսյանը և 25-ամյա Դավիթ Կինոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Դ. Մաթևոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: