Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Երևանի բնակիչ, 45-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes G63 մակնիշի 60 VN 060 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Վանիկ Խանսամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

5STOPPED

Այս թեմայով
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը Toyota Prado-ով շրջվել է. կա վիրավոր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա
Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում․ կան տուժածներ
Ողբերգական ավտովթար' «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. կա 1 զոհ, 4 վիրավոր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա
Քաջարանում «ՈւԱԶ»-ը 50 մ գլորվել է ձորակը. վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար' Արմավիրի մարզում. բախվել են Mercedes G-500-ն ու 02-ը․ կա զոհ
Խոշոր ավտովթարներ' Երևանում (տեսանյութ)
Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ և մեկ զոհ
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր