Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Lexsus մակնիշի 35 ՕT 337 համարանիշի և Opel մակնիշի 34 ZT 884 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ըստ  shamshyan.com  կայքի՝  բախման հետևանքով Lexsus-ը կողաշրջվել է,իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ և հրշեջ-փրկարարներ: Մանրամասներն՝ այստեղ: