shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։ Վթարի վայր են ժամանել 2 մարտական հրշեջ ջոկատ, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոտիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։