Երեւանում սեպտեմբերի 18-ին, ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Եվգենյա Ախոյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, ապա՝ էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ե. Ախոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։