Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 23:00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ 60-ամյա Ռոլանդ Հակոբյանը, վարելով իրեն վստահված «Opel» մակնիշի՝ 33 DS 847 համարանիշի ավտոմեքենան, բախվել է մայթեզրի մոտ կայանված 25-ամյա Դավիթ Ավետիսյանին պատկանող «Nissan» մակնիշի 85 VM 888 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ ընդհարվել 27-ամյա Ստեփան Ալամշանյանի վարած «Ford» մակնիշի 01 DV 002 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր 32-ամյա Հակոբ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Nissan»-ի վարորդը «Գազի ներտնային սպասարկում» ՍՊԸ-ի պետի տեղակալն է: