shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 21-ամյա Սամվել Սիրադեղյանը Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում՝ «Կոմիտաս» հանրախանութի դիմաց, իր վարած BMW մակնիշի 35 MF 705 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նախ ծառին, այնուհետև էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով վարորդ Ս. Սիրադեղյանն ու նրա ուղևորներ, Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 26-ամյա Արմեն Մկրտչյանն ու Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 29-ամյա Անի Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: