Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 25-ամյա Արտուշ Չոփուրյանը Արցախի փողոցի թիվ 14 շենքի «Լայմ» սուպերմարկետի դիմաց, վարելով Opel մակնիշի 34 ՍR 952 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Nissan Maxima մակնիշի 08 QD 888 համարանիշի և Mitsubishi մակնիշի 20 ԼՍ 819 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Ա. Չոփուրյանը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արցախի փողոցի բնակիչ Ա. Հովակիմյանին: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ պարզելու սթափության աստիճանը:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի, լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: