Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում Սիրիայի բնակիչ, 78-ամյա Ալեքսանդր Շադոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Գերմանիայի քաղաքացի, 31-ամյա Էրիկ Հովհաննիսյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Niva-ն կողաշրջվել է:

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: