Այսօր` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նալբանդյան 25 շենքի բնակիչ, 61-ին Աիդա Խանզադյանը Նալբանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ իր վարած Toyota Yaris մակնիշի 77 ԼP 377 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 29 ՍԼ 346 համարանիշի ավտոմեքենային:

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարվածի հետևանքով Toyota Yaris-ը գլխիվայր շրջվել է:

 

 

 

Shamshyan.com-ի եղեկություններով` վարորդ Ա. Խանզադյանը աշխատում է Երևանի թիվ 114 դպրոցում` որպես փոխտնօրեն: