Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմանում Ազատության պողոտայում՝ ժողովրդին հայտնի կամրջի տակ, թունելի սկզբնամասում, բախվել են Kia և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։