Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի ավտոկայարանի դիմաց բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Զորիկ Ս.-ի վարած ВАЗ 21154 մակնիշի 36 PD 467 hամարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Սուրեն Կ.-ի վարած Nissan մակնիշի 36 NT 142 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում:

Փրկարարները , ոստիկաններն ու քաղաքացիները Nissan-ի միջից դուրս են բերել վարորդին, որից հետո օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Փրկարարները հոս