Օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Շողակաթ համայնքի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Գևորգյանը՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջ հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 32-ամյա Պետրոս Կիրակոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ռ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Ա.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով BMW-ն էլ առաջ է ընթացել, կոտրել երկաթե ցանկապատն ու բախվել էլեկտրասյանըՕպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ պսայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: