Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ՝ shamshyan.com-ում: