Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում. . ժամը 12:30-ի սահմաններում դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: