Մարտի 8-ին՝ ժամը 21:38-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ' Ի. Մ., ծնված 1996 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Մ․ Դ․, ծնված 2017 թ. և Լ․ Դ․, ծնված 2023 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Հրազդան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: