Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Prado» մակնիշի 44 ZZ 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանած «Opel Vectra» մակնիշի 35 RF 142 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այնուհետև՝ շրջվել:

«Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Toyota»-ն «Opel»-ը առաջ հրելով և կողաշրջված վիճակում, մի քանի մետր առաջ է ընթացել: