Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ատովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 65 ՕՏ 260 համարանիշի և Toyota Prado մակնիշի 34 OV 758 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, և եթե վարորդները ընդհանուր հայտարարի չգան, վթարի վայր կժամանի ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր կնախապատրաստվեն, որի ընթացքում էլ կպարզվի, թե վարորդներից որն է եղել մեղավորը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի