Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հատվածում բախվել են BMW մակնիշի 88 TV 838 համարանիշի և Toyota մակնիշի 35 GA 271 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Հրայր Ստեփանյանն ու տեսուչ Երվանդ Գասպարյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ի վարորդը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Autodrive» հաղորդաշարի հեղինակ Մխիթար Հովակիմյանն է: