Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի Շամպայնի գործարանի խաչմերուկում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գազպրոմ Արմենիա ընկերության բաշխիչ գազախողովակին: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen մակնիշի 34 TC 679 համարանիշի ավոտմեքենայի վարորդը հազիվ է պրծել բախումից: Հակառակ դեպքում՝ Haise-ն, որը շտապօգնության ավտոմեքենա է, կբախվեր նրան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ վիրավորներն են շտապօգնության վարորդն ու 2 բժիշկները: