Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Եվգենիա Շեկոյանի վարած Toyota մակնիշի 35 DC 589 համարանիշի և 63-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած Toyota մակնիշի 99 RԼ 101 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բախման հետևանքով էլ Գ. Գրիգորյանի Toyota-ն առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 36-ամյա Նազենի Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 34 RM 511 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով վարորդներից Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով ավտոմեքենայում չի եղել։