Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին' թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատաիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 43OS779 (վարորդ' Գ.Պ.) և «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 77 QQ 079 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Բ.(ծնվ. 1979թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Աբովյանի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: