Հունվարի 16-ին, ժամը 14.10-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունվարի 15-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնի կոչվող ոլորանների հատվածում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: 

Համապատասխան ծառայությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներն իրականացնել ս. թ. հունվարի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում:

***

Հունվարի 15-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին Mercedes  մակնիշի TEA834 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների՝ կաչի վայր հասնելը բեռնատարի վարորդներ՝ Զ. Գ.-ն (1967 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Ա. Զ.-ն (1965 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: