Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Toyota Raf 4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-դկ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կամրջի տակ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևան-Սևան ավտոմայրուղում ծառայություն կատարող շտապօգության բրիգադի աշխատակիցները վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Նրանց ձորից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Քննիչները պարզում են վիրավոր վարորդի և ուղևորի ինքնությունը:
Մանամասները` այստեղ: