Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2108 մակնիշի 17 ՏԼ 693 և ուղևորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևաքնով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով նշված հատվածում տեղադրված վագոն-տնակի հարևանությամբ՝ կոտրելով նաև գազատար խողովակը: Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, ովքեր քիչ առաջ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին Երևան: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և հարևանությամբ գտնվող վագոն-տնակի սեփականատերերը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանության օպեր գծով տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքերը ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը այս պահին պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: Տեղում աշխատում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ-կառավարման խումբը: --- 10:10 Ֆոտոլրագրողը քիչ առաջ հայտնեց, որ Ford Tranzit-ը վարել է 35-ամյա Վարդան Ջեյրանյանը, ով Ախալքալաքի շրջանի բնակիչ է, իսկ ВАЗ 2108-ի վարորդը 54-ամյա Օնիկ Ավետիսյանն է: Արմենիա բժշկական կենտրոնից և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնեցին, որ վիավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի