Մարտի 29-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Գյումրի-Երևան (Մ-1) ավտոճանապարհի 67-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի 24 ՏՍ 269 և «Օպել» մակնիշի 32 ԼՕ 206 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1974 թ. ծնված Կ. Ա.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: