Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան ցավակցական ուղերձ է հղել․
«Մեծ ցավ եմ ապրում Երևան–Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ:
Խորապես ցավակցում եմ պատահարից զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: