Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկամիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած УАЗ-ի վարորդի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդի և մյուս վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , պարզվել է, որ մահացածը УАЗ-ի վարոդ, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Հարությունյանն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներ, 23-ամյա Սիփան Եղոյանը, 23-ամյա Գևորգ Վարդանյանը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Toyota Camry ավտոմեքենան վարել է Ս. Եղոյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում